Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ճշմարիտ հայրենասերը նա կլինի, ով կթողնի Եվրոպան, կգնա գյուղ, կբարձրացնի գյուղը

Ճշմարիտ հայրենասերը նա կլինի, ով կթողնի Եվրոպան, կգնա գյուղ, կբարձրացնի գյուղը
20.02.2024 | 09:46

Արշակ Շիրինյան, քաղաքական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, ՀՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր։
Ծնվել է 1881 թ. հունիսի 14-ին Շինուհայր գյուղում (Սյունիք): Նախնական կրթությունը ստացել է գյուղում, այնուհետև հորեղբոր կողմից տարվել է Բաքու, ընդունվել ռուսական գիմնազիա, ստացել միջնակարգ կրթություն։ Այնուհետև բարձրագույն գյուղատնտեսական կրթություն է ստանում Լայպցիգի համալսարանում (Գերմանիա):
Արշակ Շիրինյանը բոլշևիկյան արյունոտ իշխանության և մատնության զոհ է։
Արշակ Շիրինյանը խորհրդարանի պատգամավոր Վահան Խորենու հետ գտնվում էր Զանգեզուրում, երբ այդ օրերին Գորիս քաղաքն ու շրջակա գյուղերը ռազմակալվեցին բոլշևիկների կողմից։ Նա հետապնդվեց և կալանավորվեց Զանգեզուրի գավառի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից մեկի` 11-րդ կարմիր բանակի
Ղարաբաղ-Զանգեզուր գործերի ժամանակավոր հավատարմատար լիազոր Արմենակ Ղարագոզյանի հրամանով։
1920 թ հուլիսի 30-ին մատնության միջոցով նրանք ձերբակալվում են և ենթարկվելով անմարդկային նվաստացման ու կտտանքների, գնդակահարվում օգոստոսի 2-ին ժամը 5-ին Գորիսի բանտում։
Ցավոք, նրանց չհասցրեցին փրկել այդ ժամերին Գորիսն ազատագրող Դրոյի ջոկատները։
Երբ բոլշևիկներին քշեցին Զանգեզուրից, Դրոն, Նժդեհը, Արտեմ Խանզադյանը, բժիշկ Մ. Պարոնյանը, Նիկոլայ Հովսեփյանը, Հակոբ Մաշուրյանը գտան ազնիվ հայորդիների գերեզմանը, բացեցին փոսը, համոզվեցին, որ աճյուններն իսկական են։ Ապացույցներից էր Արշակ Շիրինյանի հատված ձախ թևը (սրատել էին ձերբակալման ժամանակ): Նահատակները հուղարկավորվեցին Գորիսի քաղաքային այգում։ Այժմ այդ տեղում Գորիսի քաղաքային զբոսայգին է։

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.
Նյութի աղբյուրը` Գ.Սմբատյան, «Սյունիքը փորձության մեջ, Հայ-թաթարական բախումները»

Դիտվել է՝ 4828

Մեկնաբանություններ